Սղոցում է հոգիս խորունկ ցավն այս կրկին.
Մի պտղունց մասունք է` երազով շաղախված,
Մի բուռ ազգ հինավուրց, որի ծեծված գլխին
Լինել-չլինելու հարցականն է կախված:
Այրեր, ում ցավոք, վստահել եմ Հայրենիքս,
Սփյուռքահայեր, ում կարոտած սրտի համար իզուր եմ լացել,
Զորականներ, ում զորությունը փողի ու փոխանի մեջ է,
Քաղաքական գործիչներ, որոնք լոկ իրենց քաղաքի հայրերն են:
Իմ Արարատ, թույլ տուր այսօր ես էլ երգեմ սիրուս մասին,
Գիտե՜մ, շատ են քեզ գովերգել՝ քո հանճարեղ որդիքն անգին,
Բայց, դե, ես էլ քո զավակն եմ, թեկուզ այնքան ո՛չ փառունակ,
Եվ իրավունք ունեմ, հարկավ, երգեմ սիրուս մասին անհագ։
Առակը (առ ակն՝ աչքի առաջ) բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արածները։
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...